Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 81, մահվան՝ 1 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը 1677 է
Հայաստանում ապրիլի 25-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 81 նոր դեպք։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1677-ի:
Մահացել է ևս մեկ քաղաքացի: Կորոնավիրուսից գրանցված մահվան դեպքերի ընդհանուր թիվը 28 է:
Մեկ օրում առողջացածների թիվը 75 է, ընդհանուր առողջացածներինը՝ 803 փաստացի բուժվողներինը՝ 846:
Ընդհանուր առմամբ թեստավորվել է 17342 քաղաքացի: