Ուկրաինայում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 8000-ի
Ուկրաինայում վերջին 1 օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակի 478 նոր դեպք։ Այս մասին տեղեկանում ենք TACC-ից։
Երկրում վարակակիրների ընդհանուր թիվը կազմում է 8125 մարդ։ Վիրուսից մահացել է 201 մարդ։
782 հիվանդ առողջացել և դուրս է գրվել։
Հիշեցնենք, որ կորոնավիրուսով պայմանավորված Ուկրաինայում կա էկոնոմիկայի ճգնաժամային վիճակ։ Այդ մասին հայտնում են ուկրաինական թերթերը։