Ներխուժել են «Ընդդիմության միասնական շտաբ»-ի Կապանի գրասենյակ
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի «Ընդդիմության միասնական շտաբ»-ը ահազանգում է, որ «Ընդդիմության միասնական շտաբ»-ի Կապանի գրասենյակից («Ժառանգություն» կուսակցության Կապանի գրասենյակ) տեղեկացրել են, թե այս գիշեր անհայտ անձինք լուսամուտով մուտք են գործել գրասենյակ:
«Ընդդիմության միասնական շտաբ»-ն արձանագրում է, որ ԿԳԲ-ական հնացած մեթոդներով հնարավոր չէ կասեցնել համաժողովրդական շարժումը:
Այս պահին ստուգվում է գրասենյակի գույքի ամբողջականությունը և դրա պակաս հայտնաբերվելու դեպքում կտեղեկացվի լրացուցիչ: