Բրիստոլում կինը ծննդաբերել է մոտ 150 կմ/ժամ արագությամբ ընթացող մեքենայում
Մեծ Բրիտանիայի Բրիստոլ քաղաքում բուժքույրը ծննդաբերել է մեքենայի մեջ այն ժամանակ, երբ իր ամուսինն ընթանալիս է եղել 145 կիլոմետր ժամ արագությամբ։ Այս մասին տեղեկանում ենք The Sun-ից։
Երբ կինը ցավեր է զգացել, ամուսինները որոշել են չսպասել շտապօգնության ավտոմեքենային և գնացել են հիվանդանոց։ Իրենց հետ վերցրել են նաև իրենց մեծ աղջնակին, ում չէին կարող տանը միայնակ թողնել։
Սակայն զույգը հիվանդանոց չի հասել, քանի որ ճանապարհին նրանց երեխան ծնվել է։ Ոստիկաններն արագ ընթացող տղմարդուն չեն տուգանել, երբ իմացել են այդ ամենի պատճառը։