«Մենք սպասում ենք ռուս զբոսաշրջիկներին». Ահմեթ Դավութօղլու
«Մենք չենք անի այնպիսի քայլեր, որոնք բացասաբար կազդեն ռուս ժողովրդի վրա։ Նրանք մեր ժողովրդի բարեկամն են։ Անթալիան շատ ռուսների համար դարձել է երկրորդ տուն։ Մենք սպասում ենք զբոսաշրջիկներին»,- Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է Բրյուսելում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ՝ տեղեկացնում է RIA Novosti-ն:
Դավութօղլուն նաև նշել է, որ Թուրքիան միշտ դեմ է արտահայտվել պատժամիջոցների սահմանմանը, և զարմացած է, որ պատժամիջոցների տակ ընկած Ռուսաստանն որոշել է պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ:
«Մենք պատրաստ են քննարկել երկու երկրների հարաբերությունների ապագան»,-հայտարարել է Դավութօղլուն: