Ողբերգական վթար Կոտայքում. վարորդները տեղում մահացել են
Այսօր՝ ապրիլի 23-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի Աղավնաձոր գյուղի վարչական տարածքում ճակատ-ճակատի բախվել են ВАЗ 2106 մակնիշի 34 AA 831 համարանիշի և Lada Priora մակնիշի 36 MՍ 741 համարանիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ը հաղորդում է, որ բախման հետևանքով 06-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում:
Վթարի հետևանքով 2 վարորդները տեղում մահացել են: