Գեղարքունիքում հաստատվել է կորոնավիրուսի 51 դեպք, 1-ը` մահվան ելքով. մարզպետ
Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 51 դեպք, 1-ը` մահվան ելքով: Մեկուսացված են 172 հոգի, 617 քաղաքացի ինքնամեկուսացված է։ 87 տարեկան կինը ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, 8 տարի անկողնային հիվանդ է եղել, ունեցել է նաև խրոնիկ հիվանդություններ՝ սրտի իշեմիկ հիվանդություն, իշեմիկ ինսուլտ է տարել մի քանի անգամ։
Երեք օր առաջ պացիենտի դստեր մոտ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության դրական արդյունք, երկու օր հետո իր թեստի պատասխան է դրական եկել։
Ցավոք, ուղեկցող հիվադությունների պատճառով հնարավոր չի եղել պացիենտի կյանքը փրկել։