Ճապոնիայում 5,5 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել
Ճապոնիայում 5,5 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին տեղեկանում ենք երկրի լրատվամիջոցներից։
Երկրաշարժը տեղի է ունեցել Նագանո նահանգում։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է նահանգի կենտրոնական մասում։
Ցունամիի վտանգ չկա։ Ավերածությունների ու տուժածների մասին դեռ տեղեկություն չկա։