Ռուսաստանում COVID-19-ից մահացածների թիվը հասնում է 555-ի
Ռուսաստանում կորոնավիրուսի հետևանքով մահերի ընդհանուր թիվը հասել է 555-ի։
Այս մասին տեղեկանում ենք երկրի օպերատիվ շտաբից։
Վերջին 24 ժամում գրանցվել է մահվան 42 նոր դեպք։ Մահացածների մեծ մասը Մոսկվայից է՝ 27 մարդ։
Ըստ վերջին տեղեկությունների՝ Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմում է 62 հազար։