Շատ ուզենալով նույնիսկ, մորս չեմ գրկել, հորս ձեռքով չեմ բարևել. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Մոտ մեկ ամիս է ծնողներիս չէի տեսել, այսօր այցելեցի, բայց նույնիսկ մատով չեմ կպել նրանց, քանի որ ինքս լինում եմ ռիսկային գոտիներում, կարող եմ ինքս էլ վարակակիր լինել: Շատ ուզենալով նույնիսկ, մորս չեմ գրկել, հորս ձեռքով չեմ բարևել, որ նրանց չվտանգեմ: Այս մասին այսօր ուղիղ եթերում ասաց ԱՆ նախարար Արսեն Թորոսյանը՝ հորդորելով քաղաքացիներին իրենց իսկ հարազատների անվտանգության համար, շփման ժամանակ պահպանել սոցիալական հեռավորությունը: