Դավիթ Կարապետյանը և Կոմֆորտ Էրոն անդրադարձել են ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքինՎրացական ընդդիմությունում Ադրբեջանին մեղադրել են անհարգալից վերաբերմունքի մեջ՝ Կուրմուխի տաճարի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբՔննարկվել են Հայաստանի և Ֆիլիպինների միջև հարաբերությունների զարգացման հնարավորություններըՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետԼեհաստանում Ուկրաինայի մի քաղաքացի դանակով հարձակվել է վանքի վրա․ քահանա է զոհվելԹուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքըՎուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասինԻշխանությունները գալիս և հեռանում են, կեղծիքները բացահայտվում են․ միայն Քրիստոս է մնումԶիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարումՀՀ ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ում մասնակցել է առևտրի և ներդրումների խթանմանը նվիրված քննարկմանըԵրևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներինԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավորԱչքը շոյող պատկեր է, մերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. ՀարությունյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՔննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցերՀայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը SpaceX-ի տիեզերանավով Միջազգային տիեզերակայան կմեկնիԻշխանականները ստեղծում են տպավորություն, թե Հայաստանի ու Արցախի ղեկավարներն ապրել են դատարկ պարծենկոտությամբ, ինչն էլ ունեցավ ծանր հետևանք
Բանգկոկը՝ ջրերի մեջ. Թաիլանդի մայրաքաղաքի 50 շրջանները հայտարարվել են աղետի գոտի
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Արհեստական բանականությունը միջազգային խաղաղության և անվտանգության համատեքստում» խորագրով միջոցառմանըԻրանում ավտոբուսի շրջվելու հետեւանքով կան տասնյակ զոհեր եւ վիրավորներ«Օրենքով գող» օշականցի Գևորիկը նույնպես կալանավորվեցԴատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ Hetq.amՍրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահՏիրադավների մասին ավելի ծանր փաստեր կան. ցավում եմ, որ այդքան ընկած եք, աղոթեք ու ապաշխարեք, որ Աստված ների ձեր մեղքերը. Տեր Զարեհ Օկուպացված Բերձորում ականի վրա տրակտոր է պայթելԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներԵՄ-ն բախվել է էներգակիրների մատակարարումների խափանումներով պայմանավորված գնային ճգնաժամիԻնչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ ՀայրապետյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 26-ին Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավորԱնդրադարձել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տեխնոլոգիական համագործակցության ընթացիկ օրակարգինԱդրբեջանն ու Հայաստանն արդեն դե ֆակտո հասել են խաղաղության. Բայրամով«Շիրակի» երեք ֆուտբոլիստներ հրավեր են ստացել Հայաստանի երիտասարդական հավաքականիցԻ՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասի քրիստոնեական ժառանգության հետ. քրիստոնեական աշխարհը պետք է միասին ասի՝ պահպանե՛ք եկեղեցիները, պահպանե՛ք պատմությունը. Տեր ՀեթումԴոնալդ Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի առաջարկըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnրՀԱՍԵ-ն այսօր նշում է Քրիստոսի անհաղթ զորական Ս․ Գևորգի տոնը. Զաքարիա ՍրբազանՀայաստանի և Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրելԱյս մարդիկ մնացին Արցախում մինչև վերջին պահը, կատարեցին հայրենիքի առաջ իրենց հերոսական առաքելությունը ու հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Տիգրան ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»
Հասարակություն

«Փնթի կարված գործ է, որն անհետևանք չի մնալու». պաշտպանը հաստատում է Միքայել Մինասյանին մեղադրանք առաջադրելու մասին լուրը

Երեկվանից մամուլում և սոցիալական ցանցերում տեղեկություն է շրջանառվում, թե քրեական գործ է հարուցվել Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի նկատմամբ և նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ 168.am-ի հետ զրույցում Մինասյան շահերի պաշտպան Միհրան Պողոսյանը հաստատեց տեղեկությունը՝ վստահեցնելով, որ առաջադրված մեղադրանքը չունի որևէ իրավական հիմնավորում և գործընթացը անհետևանք չի մնալու՝ ո’չ պատվիրատուների, ո’չ էլ կատարողների համար։

«Այո, դատարան է ներկայացվել միջնորդություն դեսպան Մինասյանին կալանավորելու վերաբերյալ։ Գործ ունենք դասական պատվերի հետ, որի շրջանակներում օրենքով նախատեսված քրեական հետապնդման փոխարեն իրականացվում է բացահայտ քաղաքական հետապնդում։ Սա փնթի կարված գործ է, որը, վստահեցնում եմ, անհետևանք չի մնալու՝ ո’չ պատվիրատուների, ո’չ էլ կատարողների համար։ Հավատացնում եմ, որ ներկայացված մեղադրանքը չունի որևէ իրավական հիմնավորում։ Այստեղ ընդհանրապես իրավաբանություն չկա»,- 168.am -ի հետ զրույցում ասաց փաստաբանը։

Նա հիշեցրեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անցած երկու տարիների ընթացքում իր գրեթե բոլոր ասուլիսներում ու ելույթներում հիմնազուրկ մեղադրանքներ է վերագրել Միքայել Մինասյանին.

«Երկու տարի անընդմեջ դեսպան Մինասյանի վերաբերյալ վարչապետի բոցաշունչ հայտարարություններից հետո առաջադրված քաղաքական մեղադրանքի ապօրինության և պարզունակության աստիճանը հավաստում է իրավական դաշտում ներկայիս ռեժիմի սնանկությունը։

Այսինքն, կա հրահանգ` ամեն գնով քրեական հետապնդում հարուցել դեսպան Մինասյանի նկատմամբ, բայց հրահանգը կատարողները, չկարողանալով իրավական դաշտում հասնել հաջողության՝ ստիպված են եղել դիմել գործ կարելու և ամեն գնով կալանքի հասնելու տխրահռչակ մեթոդաբանությանը: Իրավաբանության հետ կապ չունեցող շուրջ երկու տարի տևած այս գործողությունները խոսում են նրա մասին, որ նույնիսկ հրահանգ կատարողներն են խճճվել իրենց գործողություններում` չկարողանալով գոնե թե մեկ ապօրինության փաստ առաջ բերել և դրա շուրջ քրեական գործ կառուցել»:

Անդրադառնալով մեղադրանքի էությանը, փաստաբանն ասաց.

«Մինասյանին առաջադրված մեղադրանքը ներառում է երկու դրվագ։ Առաջինը վերաբերում է այն ժամանակահատվածին, երբ պարոն Մինասյանը Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանի պարտականությունը կատարելու նպատակով բացակայել է Հայաստանից կամ գտնվելով Հայաստանում՝ անձամբ չի գնացել առևտրային բանկ, փոխարենը օրենքով սահմանված կարգով տրված բանկային լիազորագրի հիման վրա՝ նրա օգնականը պարոն Մինասյանի՝ ՀՀ-ում գտնվող երկու անձնական բանկային հաշվեհամարներին մուտքագրել է պարոն Մինասյանին պատկանող կանխիկ դրամական միջոցները, որոնք հետագայում դեսպան Մինասյանի կողմից փոխանցվել են Իտալիայում գտնվող անձնական բանկային հաշվեհամարին։

Նշված գործողությունը քննչական մարմինը որակել է որպես ապօրինի հարստացում և փողերի լվացում։

Սակայն նշված դրամական միջոցները և դրանց առաջացման աղբյուրները ամբողջովին արտացոլված են դեսպան Մինասյանի՝ Էթիկայի հանձնաժողով ներկայացված գույքի և եկամուտների հայտարարագրերում։ Այսինքն, այստեղ որևէ խոսք չի կարող գնալ փողերի լվացման կամ ապօրինի հարստացման վերաբերյալ, քանի որ գործ ունենք բացառապես օրինական աղբյուրներից ձևավորված դրամական միջոցների հետ։ Սակայն առանց որևէ կերպ վերլուծելու նշված հայտարարագրերը՝ դեսպան Մինասյանին առաջադրվել է մեղադրանք, որում բառացիորեն երկու կարճ պարբերությունների սահմաններում վերլուծվում է նշված դրվագը՝ անտեսելով հրապարակված հայտարարագրերում նշված դրամական միջոցները և դրանց առաջացման օրինական աղբյուրները»։

Հարցին՝ երկրորդ դրվագը նույնպես վերաբերո՞ւմ է Էթիկայի հանձնաժողով ներկայացված հայտարարագրին, փաստաբանը պատասխանեց.

«Այո, այն վերաբերում է պարոն Մինասյանի կողմից դեռևս 2004 թվականին հիմնադրված ընկերության 20 տոկոս բաժնեմասի խնդրին։ Նշված մասով Մինասյանի 2017 թվականի հայտարարագրում առկա է տեխնիկական սխալ, քանի որ հայտարարագրում նշված բաժնեմասի վաճառքի գինը և պարոն Մինասյանի կողմից ստորագրված բաժնեմասի վաճառքի պայմանագրում նշված վաճառքի գինն իրար չեն համապատասխանում, ինչը քննչական մարնի կողմից որակվել է որպես ապօրինի հարստացում։

Նշված սխալը թույլատրվել է այն ընկերության աշխատակցի կողմից, որը դեսպան Մինասյանի հետ կնքված ծառայությունների մատուցման պայմանագրի հիման վրա պատասխանատու է եղել նշված բաժնեմասի հավատարմագրային կառավարման և Էթիկայի հանձնաժողով ներկայացվող հայտարարագրերի լրացման համար։

Ավելի քան մեկ ամիս առաջ մենք քննչական մարմնին ենք ներկայացրել միջնորդություն նշված ընկերության աշխատակիցներին հարցաքննելու վերաբերյալ, սակայն մեր ներկայացված միջնորդությունները թողնվել են առանց քննության։ Նույնանման միջնորդություն է ներկայացվել նաև հսկող դատախազին և կրկին՝ անարձագանք։

Արդյունքում ստացվում է, որ գործը քննող քննիչը որևէ կերպ չի արձագանքում նշված միջնորդությանը և չի ցանկանում հարցաքննել նշված տեխնիկական սխալը թույլ տված աշխատակցին, որպեսզի բացառվի դեսպան Մինասյանի մեղավորությունը հերքող որևէ փաստական տվյալների մուտքը իր վարույթում քննվող գործին, ինչը ևս մեկ անգամ փաստում է, որ մենք գործ ունենք ոչ թե քրեական, այլ քաղաքական վարույթի հետ, որը չի հետապնդում քրեական դատավարության օրենսգրքով սահմանված նպատակները։

Այնինչ տարրական իրավական գիտելիքներ չունեցող անձին պարզ է, որ համապատասխան ցուցմունքը պարզապես բացառում է նշված դեպքում հանցագործության հատկանիշների առկայությունը և հավաստում իրականացվող հետապնդման ապօրինի լինելը»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում