Մաուրո Իկարդիին միշտ դուր է եկել «Նապոլիում» հանդես գալու գաղափարը․ Էլիո Պինոն
Էլիո Լետերիո Պինոն, ով հանդիսանում է Մաուրո Իկարդիի և իր կնոջ՝ Վանդա Նարայի իրավաբանը, նշել է, որ Իկարդին բաց է «Նապոլի» տեղափոխության համար։
Նա մասնավորապես նշել է, որ «Նապոլիում» հանդես գալու գաղափարը Իկարդիին միշտ գրավել է։ Հիշեցնենք, որ Իկարդիի ծառայություններով այս պահին հետաքրքրված են «Յուվենտուսը», «Նապոլին» և «Միլանը»։
Արգենտինացին անձամբ ցանկանում է վերադառնալ Իտալիա։