Սմոգը պատել է Չինաստանը
Չիանստանը հայտնվել է մառախուղի հաստ շերտի տակ: Տեղի իշխանությունները շտապ կարգադրել են փակել ավելի քան 2000 արդյունաբերական ձեռնարկություն, տանից դուրս գալ դիմակներով, քանի որ սմոգը լուրջ վտանգ է քաղաքացիների համար:
Արդեն շատերը դիմել են հիվանդանոց, տուժածների մեծ մասը երեխաներ են:
Պեկինում օդի վնասակար նյութերի թույլատրելի սահմանը հատել է խորանարդ մետրում 600 միկրոգրամի սահմանը, այն ինչ Առողջապահության համաշխարհային կազմակերպության գնահատականներով՝ տվյալը պետք է համապատասխանի մեկ խորանարդ մետրում 25 միկրոգրամի: