ԱՄՆ-ն դադարեցնում է ներգաղթյալների մուտքն իր երկիր
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նշել է, որ հրամանագիր կստորագրի, որով ժամանակավորապես կարգելվի ներգաղթյալների մուտքն ԱՄՆ։
Այս մասին Թրամփը գրառում է կատարել թվիթթերյան իր էջում։ Նա նշել է, որ այս որոշման հիմքում անտեսանելի թշնամին է, ինչպես նաև այսկերպ ամերիկացիների համար կլինի աշխատատեղ։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետևանքով կա մոտ 800 հազար վարակակիր։