«Մենք rec ենք». Վարդան Հակոբյանի գործընկերները պահանջում են, որ նա վերականգնվի աշխատանքում
ՀՀ վարչապետի ուղիղ միացման ապահովման խմբի պատասխանատու, Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական հարցերով տնօրեն Վարդան Հակոբյանն ազատվել է աշխատանքից։ Այս մասին հայտնում են լրատվամիջոցները և սոցիալական ցանցի իրենց էջերում գրում են Վարդանի ընկերները: Լուրը դեռ պաշտոնապես հեռուստաընկերությունից ոչ ոք չի հաստատել:
Վարդան Հակոբյանի գործընկերները նրա ֆեյսբուքյան էջը հեղեղել են «Մենք rec ենք» գրառումով նկարներով եւ պահանջում են, որ նա վերականգնվի աշխատանքում: