Կադրում երևում է սովորական աշխատանքային իրավիճակ. Փաշինյանը` եթերից դուրս մնացած կադրերի մասին (տեսանյութ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է` հեղափոխությունը շանս է բոլորի համար փոխվել դեպի լավը, այդ թվում գրեթե բոլոր պետական պաշտոնյաների համար, ովքեր իրենք իրենցով կոռուպցիայի սիմվոլ չեն եղել:
«Հեղափոխությունից հետո այդ շանսը ստեղծվել է բոլորի համար, բոլորը պետք է ունենան շանս նոր Հայաստանում ապրելու, նոր Հայաստանի նոր քաղաքացի դառնալու համար»,-երեկոյան ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց Փաշինյանը։
Անդրադառնալով օրեր առաջ իր ուղիղ եթերին նախորդած տեխնիկական կադրերին, նա նշեց, որ իրեն զարմացանում է որոշ արձագանքներ։
«Սովետական ժամանակաշրջանում ընկալում կար երեխաների մոտ, որ դասատուները հաց չեն ուտում, զուգարան չեն գնում... Շատ վատ երևույթ է տեղի ունեցել, բայց այդ վատ երևույթը դրա հեղինակների մասին է, ոչ թե այն ամեն ինչի մասին, որ երևում է կադրում։ Կադրում երևում է սովորական աշխատանքային իրավիճակ»,- ասաց Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։