12 վարչական շրջաններից կարմիր գծեր կմնա միայն Կենտրոնում և Արաբկիրի որոշ հատվածներում
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
ՎԵՐՋ մոտ 80 տոկոս կարմիր գծերին. օրենքի նախագիծ
12 վարչական շրջաններից կարմիր գծեր կմնա ՄԻԱՅՆ Կենտրոնում եւ Արաբկիրի որոշ հատվածներում։
Լուսանկարով տուգանել այլեւս ՉԻ ԹՈՒՅԼԱՏՐՎԻ, առնվազն 15 րոպե տեսանյութը ՊԱՐՏԱԴԻՐ կլինի։
Տարեկան բաժանորդագրության ժամկետը կավարտվի վճարման պահից մեկ տարի անց (ավագանու որոշում)
Առանց համարների կամ փակած համարներով կայանած մեքենաները կտեղափոխվեն հատուկ տարածք։
Վաճառքի կամ վարձույթի համար երկարաժամկետ կայանումը ԱՐԳԵԼՎՈՒՄ Է, դրանց համար կլինի հատուկ վայրեր, Հատուկ սակագին։
Գողության կամ այլ հանցագործությունների դեպքում տեսանյութերը կտրամադրվեն։
ՍԱԿԱԳՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ
Սիրելի քաղաքացիներ, Երեւանի քաղաքապետի, աշխատակազմի եւ ավագանու հետ շուրջ կես տարվա համատեղ աշխատանքի արդյունքում առաջիկա շաբաթ, Sisak Gabrielyanը շրջանառության մեջ կդնի իր և իմ հեղինակած օրենքի նախագիծը։
Հաշվի առնելով կարանտինը, ասուլիսի փոխարեն երկուշաբթի 15:00 ֆեյսբուքյան լայվով կներկայացնենք նախագծով առաջարկվող հիմնական փոփոխությունները։ Սիրելի լրագրողներ հարցերը կարող եք գրել նամակով։