Արցախում շարունակվում են ախտահանման աշխատանքները
Արցախի Հանրապետությունում շարունակվում են նոր տիպի կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված միջոցառումները: Այս մասին տեղեկացնում են Արցախի տեղեկատվական շտաբի ֆեյսբուքյան էջում:
Նշվում է, որ, մասնավորապես, արտակարգ իրավիճակների պետական ծառայության հրշեջ-փրկարարները ինչպես Ստեփանակերտ քաղաքում, այնպես և շրջաններում, մշտապես կատարում են ախտահանման աշխատանքներ: