Ազգային ժողովում ախտահանման աշխատանքներ են իրականացվում (լուսանկարներ)
Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը լուսանկարներ է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում և տեղեկացրել, որ ԱԺ շենքն ախտահանվում է։
«Այսօր հերթական ախտահանումն իրականացրեցինք ՀՀ Ազգային Ժողովում:
Գործադրելու ենք հնարավոր լավագույն ջանքերն՝ ապահովելու համար ՀՀ Ազգային Ժողովի անխափան աշխատանքն արտակարգ իրավիճակի պայմաններում»,-գրել է Տիգրան Գալստյանը։