COVID-19-ն աշխարհում․ արդեն կա 2 միլիոն 252 հազար հիվանդ
Աշխարհում շարունակում են արագ տեմպերով ավելանալ կորոնավիրուսով հիվանդների թվերը։
Ինչպես տեղեկանում ենք Worldometers-ից, այս պահի դրությամբ ամբողջ աշխարհում կա կորոնավիրուսով հիվանդ ավելի քան 2 միլիոն 252 հազար մարդ։ Նրանցից 154 հազարն արդեն մահացել են։ Ընդհանուր առմամբ բուժվածների թիվը կազմում է 574 հազարի։
Հիշեցնենք, որ հիվանդների թվով առաջին տեղում ԱՄՆ-ն է։