Լուկաշենկո. COVID-19-ը վերածվել է քաղաքականության
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ կորոնավիրուսը մուտացիայի է ենթարկվել եւ վերածվել քաղաքականության, նախագահի խոսքերն է մեջբերել ԲելՏա-ն: Նա ընդգծել է, որ Բելառուսը դեռ գլուխ է հանում վարակի դեմ պայքարում:
«Այդ COVID-ը վեր է ածվել քաղաքականության: Ես սպասում էի դրան»,-ասել է Լուկաշենկոն:
Ներկայումս Բելառուսում գրանցվել է COVID-19-ով վարակվելու 4779 դեպք: