Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը նշանակել է մայիսի 8-ին
Աշխատանքի վերադառնալուց հետո` Դանիբեկյանը դատական նիստը, անհապաղ քննության ենթակա միջնորդության և համաճարակային վիճակում նշանակեց մայիսի 8-ին: Սա զավեշտ չէ, սա ծաղր չէ..սա որպես իրավաբան չեմ կարող ասել ինչ է..: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդեւանյանը։
Հիշեցնենք, որ այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը ներկայացել է աշխատանքի։