Իսպանիայում COVID-19-ով հիվանդ 105-ամյա կինն ապաքինվել է
Իսպանիայի 105-ամյա բնակչուհին՝ Էվարիստա Ռուբիոն, ով ավելի վաղ հիվանդ էր կորոնավիրուսով, ապաքինվել և դուրս է գրվել։
Այս մասին տեղեկանում ենք ABC-ից։ Կինն իրեն վատ է զգացել և հոսպիտալացվելուց հետո նրա մոտ արձանագրվել է կորոնավիրուս։ Այժմ նա իրեն լավ է զգում և վերադարձել է տուն։
Հիշեցնենք, որ Իսպանիայում կորոնավիրուսի հետևանքով կա արդեն 19130 զոհ։