Փաշինյանը հանդես կգա հեռուստատեսային ուղերձով
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ ժամը 20։00-ին հանդես կգա հեռուստատեսային ուղերձով։
«Սիրելի հայրենակիցներ, այսօր ժամը 20.00-ին հանդես կգամ հեռուստատեսային ուղերձով՝ կորոնավիրուսի համաճարակի եւ դրա բերած սոցիալ-տնտեսական հետեւանքների հաղթահարման մեր անելիքների վերաբերյալ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետը։