Մերկելն ու Պուտինը քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը
Փարիզի «Նորմանդիա» հյուրանոցի «Վան Դոնգեն» սրահում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ մեկուկես ժամ տևած հանդիպման ընթացքում քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը`տեղեկացնում է РИА Новости-ին:
Հանդիպումը անցել է փակ դռների ետևում` մամլո քարտուղարների ու օգնականների ներկայությամբ:
Հիշեցնենք, որ նրանք մասնակցում էին ՄԱԿ «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի կողմ պետությունների 21-րդ համաժողովին, որի նախագահությունը ստանձնել է Ֆրանսիան:
Համաշխարհային այդ համաժողովին մասնակցել են 150 պետությունների և կառավարությունների ղեկավարներ, հազարավոր պատվիրակներ: