Դիեգո Կոստան չի հեռանա «Ատլետիկոյից»
Իսպանական «Ատլետիկոյի» հարձակվող Դիեգո Կոստան չի հեռանա ակումբից։
Այս մասին տեղեկանում ենք Marca-ից։ Ֆուտբոլիստը կմնա ակումբում մինչև իր պայմանագրի ավարտը՝ 2021 թվականը, քանի որ Դիեգո Սիմեոնեն վստահում է Կոստային։
Սրա հետ մեկտեղ Կոստան այլ ակումբներից առաջարկ չունի, հակառակ դեպքում թիմը կդիտարկի Կոստային վաճառելու տարբերակը։