Մեկ օրում Ռուսաստանում գրանցվել է COVID-19-ով վարակի ավելի քան 4000 նոր դեպք
Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 4069 նոր դեպք։
Այս մասին տեղեկանում ենք Ինտերֆաքսից։
Նախորդ մեկ օրում մահացել է 41 մարդ և բուժվել 286-ը։ Ընդհանուր առմամբ երկրում գրանցվել է վարակի 32 հազար դեպք, որից 273-ը մահացել են, իսկ 2590-ը բուժվել։
Դեպքերի մեծ մասը գրանցվել են երկրի մայրաքաղաքում՝ Մոսկվայում, որտեղ իրավիճակը շարունակում է նույնը մնալ։