1 օրում ԱՄՆ-ում կորոնավիորւսից մահացել է 4600 մարդ
ԱՄՆ-ում 1 օրում կորոնավիրուսից գրանցվել է ռեկորդային թվով մահ։ Այս մասին տեղեկանում ենք BBC-ից։
1 օրում ԱՄՆ-ում մահացել է 4591 մարդ և գրանցվել 31451 դեպք։ Այս ցուցանիշով գրանցվել է մահվան 2 անգամ ավելի մեծ դեպք, քան նախորդ օրերին։ Ընդհանուր առմամբ ԱՄՆ-ում այս պահին կա 671 հազար վարակակիր։ Մահացել է 33 հազար մարդ։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն կորոնավիրուսի վարակակիրների թվով աշխարհում առաջատարն է։