Ես համոզվեցի, որ իմ որոշումը՝ մասնակցել քննիչ հանձնաժողովի նիստին, ամբողջովին արդարացված էր. Սերժ Սարգսյան (տեսանյութ)
Իմ նպատակը շատ պարզ է՝ հասցնել մեր հանրությանը իրական, հավաստի տեղեկություններ ռազմական գործողությունների մասին, որոնց ընթացքում, մենք, մեր զինված ուժերը, քաղաքացիական հասարակությունը, ընհանրապես մեր հասարակությունը հաղթել է: Հաղթել է ոչ միայն մարտի դաշտում, այլեւ դիվանագիտական դաշտում: Այս մասին, այսօր ԱԺ ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Սերժ Սարգսյանը:
«Ես համոզվեցի, որ իմ որոշումը՝ մասնակցել քննիչ հանձնաժողովի նիստին, ամբողջովին արդարացված էր»,- ասաց նա: