Վթար Երևանում. 27-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է
Ապրիլի 15-ին, ժամը 15.30-ին, Երևանի Մուշավանի 4-րդ և Ջրաշենի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և «Լեքսուսի» 38-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 21.00-ին, «Օպելի» 27-ամյա վարորդ Օնիկ Այդինյանը հիվանդանոցում մահացել է:
Կատարվում է քննություն։