Բողոքի ակցիա ՌԴ դեսպանատան դիմաց, ՌԴ քաղաքացիները չեն կարողանում վերադառնալ իրենց երկիր (տեսանյութ)
Ռուսաստանի Դաշնության մոտ 300 քաղաքացի արտակարգ դրության պատճառով չեմ կարողանում վերադառնալ իրենց տուն, քանի որ Վրաստանը արգելել է իր տարածքով ՌԴ քաղաքացիներին մեկնելու Ռուսաստան:
Ակցիայի մասնակիցների խոսքով՝ քաղաքացիները Հայաստան էին եկել տարբեր պատճառներով: Կա մոտ 140 ընտանիք՝ բաղկացած մի քանի անդամներից: Նրանցից շատերի գումարը վերջացել է, հյուրանոցներում մնալ չեն կարող: