Արարատի մարզում մեկուսացման մեջ գտնվող քաղաքացին մասնակցել է հուղարկավորության, գրկախառնվել մարդկանց հետ. նրա թեստը դրական է եղել. Փաշինյան (տեսանյութ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում ներկայացրեց մի դեպք, որը տեղի է ունեցել Արարատի մարզի Նորաշեն համայնքում։
Ըստ նրա պատմածի՝ մեկուսացված քաղաքացին դիմումով դիմել է, որպեսզի թույլ տան նրան մասնակցել հարազատի հոգեհանգստին, հուղարկավորությանը։ Նրան թույլատրել ու ուղեկցել են հոգեհանգստին, իսկ նա, գրկախառնվել է հարազատների հետ։ Ավելի ուշ նրա թեստի պատասխանը դրական է եղել։
Արդյունքում, պարետատունը որոշում է կայացրել Նորաշեն համայնքը ամբողջությամբ մեկուսացնել։