COVID-19-ի պատկերն աշխարհում․ ԱՄՆ-ն շարունակում է մնալ առաջատարը
Չնայած մի շարք երկրներում գրանցված ցածր թվերին, այնուամենայնիվ աշխարհում շարունակում են ավելանալ կորոնավիրուսով հիվանդների թվերը։
ԱՄՆ-ն այս ցանկում շարունակում է մնալ առաջատարը, որտեղ կա 644 հազար հիվանդ։ Զոհերի թիվն արդեն մոտենում է 29 հազարի։ Վարակակիրների թվով ԱՄՆ-ին հաջորդում է Իսպանիան՝ 180 հազար,Իտալիան՝ 165 հազար, Ֆրանսիան և Գերմանիան հաջորդաբար 147 և 134 հազար մարդ։