Աշխարհում COVID-19-ով հիվանդների թիվը հասնում է մոտ 2 միլիոն 90 հազար
Աշխարհում արագ տեմպերով ավելանում են կորոնավիրուսով հիվանդները։ Ինչպես տեղեկանում ենք Worldometers-ից, այս պահի դրությամբ վարակակիրների թիվը կազմում է 2 միլիոն 84 հազարի։
Մահացածները կազմում են մոտ 135 հազար։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի վերջին կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվեց Չինաստանի Ուհան քաղաքում, այժմ քաղաքը վերադարձել է բնականոն կյանքին։