Կորոնավիրուսի ակտիվ դեպքերի թիվը երեկվա դրությամբ 14-ով նվազել է. Թորոսյանը ներկայացրեց վիճակագրությունը
Ապրիլի 15-ի դրությամբ ունեցել ենք նոր 48 հաստատված դեպք և 61 առողջացում։ Այդ մասին այսօր կառավարության նիստում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Հետևաբար կարող ենք ասել, որ դրական բալանսով ենք փակել օրը, այսինքն՝ ակտիվ դեպքերի թիվը 14-ով նվազել է։ Ընդհանուր հաստատված դեպքերի թիվը 1159 է։ Կարող եմ տեղեկացնել, որ այս ամբողջ ընթացքում մոտ 1500 մարդուց ավել կարանտինից դուրս է եկել։ Կարանտինում գտնվող անձանցից մոտավորապես 300 հոգու մոտ հաստատվել է դրական արդյունք»,- ասաց Թորոսյանը։