Չենք կարող 1 տարի փակված մնալ. Վարչապետը՝ կորոնավիրուսի հետ զուգահեռ ապրելու մասին
Մենք չենք կարող մեկ տարի փակվել, որովհետև վարակը կարող է 1 տարի շարունակվել, բայց մենք պետք է ձեռք բերենք հմտություններ ապրելու կորոնավիրուսի հետ զուգահեռ: Այս մասին ԱԺ-ում Էդմոն Մարուքյանի հարցին ի պատասխան, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: