Իսպանիայում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակի 5092 նոր դեպք
Իսպանիայում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի վարակի 5092 նոր դեպք։ Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
Ընդհանուր առմամբ երկրում հիվանդների թիվը հասնում է մոտ 180 հազարի։ Մեկ օրում մահացել է 523 մարդ, որը համեմատած նախորդ օրերի թվերի ցածր ցուցանիշ է։
Հիշեցնենք, որ Եվրոպայում կորոնավիրուսի թեժ կենտրոններ հանդիսացող Իտալիայում և Իսպանիայում վերջին օրերին գրանցվում է դրական ցուցանիշ։