Տպավորություն ունեմ, որ իշխանություն է ընկել ձեռքներդ, չգիտեք՝ ոնց օգտագործել. Էդմոն Մարուքյանը՝ Արարատ Միրզոյանին (տեսանյութ)
Ուզում եմ Ազգային ժողովի նախագահի անաչառությունը հարցականի տակ դնել: Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Նա նկատեց, որ Արարատ Միրզոյանը արդեն որերորդ անգամ նկատողություն է անում ընդդիմությանը, մինչդեռ չի արձագանքում «Իմ քայլը» դաշինքի վիրավորական ելույթներին։
«Դե ինչ արած, այդպես է ստացվել»,-ասաց Մարուքյանը։
Նա նշեց նաև, որ հարցումներ են արել արտահերթ նիստի հետ կապված:
«Այն արտահերթ նիստի, որը 5-ից 5 պակաս էիք իմացել և 88 հոգով եկել էիք: Կառավարությունը շուտ է նիստ գումարել և հրավիրել արտահերթ նիստ, բնականաբար ԱԺ նախագահը դա իմացել է և մեզ չի տեղեկացրել, ինչը նախկինում միշտ արվել է, այդ օրը խռովել էիք երևի, որ տապալվել էր նախագիծը»,- ասաց նա` հավելելով, որ «Իմ քայլը» դաշինքը կարող է խռովել, ԱԺ նախագահը չի կարող․ նա պետք է լինի բոլորի ԱԺ նախագահը:
«Տպավորություն ունեմ նկատողությունների հետ կապված, որ իշխանություն է ընկել ձեռքներդ, չգիտեք՝ ոնց օգտագործել»,-ասաց նա: