Մաուրո Իկարդին կարող է տեղափոխվել «Միլան»
Իտալական «Միլանը» ակտիվորեն հետաքրքրված է Մաուրո Իկարդիի ծառայություններով և ցանկանում է հենց արգենտինացու տրանսֆերով ուժեղացնել իր հարձակման գիծը։
Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։ Անտոնիո Կոնտեի պլանների մեջ չի մտնում Իկարդիի վերադարձը, քանի որ իտալացի մասնագետը նախորդ ամռանը թիմն ուժեղացրել Ռոմելու Լուկակույի տրանսֆերով։
Հիշեցնենք, որ դադարեցված առաջնությունում Իկարդին 31 խաղում դարձել է 20 գոլի հեղինակ։