Վթարի ենթարկված երգիչ Սուրեն Խաչատրյանի հուզիչ գրառումը «Էրեբունի» բժշկական կենտրոնից
Երգիչ Սուրեն Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Իմ շատ սիրելի, գովելի, իմ պաշտելի ընկերներ ջան, հարազատներ, ու պարզապես բարի մարդիկ ջան, ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ այս գրառումս գրում եմ իմ դողացող ձեռքերով՝ «Էրեբունի» բ/կ-ի վերակենդանացման բաժանմունքից… Ուզում եմ ձեզ ասել, որ ողջ եմ, որ Աստված ողորմած է, և հրաշքով ձեզ հետ, ձեր կողքին շարունակում եմ ապրել Տիրոջ կողմից ինձ տրված երկրորդ կյանքը: Երախտիքիս, ու հոգաչափ շնորհակալություններս ձեզ, ձեզ, ձեեեզ, որ ինձ հետ եք, ու աղոթել եք իմ փրկության համար…. Աստված պահապան բոլորիդ, ես ձեզ շատ եմ սիրում, ձեր երգիչ` Սուրեն Խաչատրյան»:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը ապրիլի 10-ին, Արարատի մարզում խոշոր ավտովթար էր տեղի ունեցել: