Ժամը 20.00-ի դրությամբ Արցախի նախագահի 2-րդ փուլի ընտրություններին մասնակցել է 47050 ընտրող կամ ընտրողների 44.9 %-ը
Արցախի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկացնում են, որ ժամը 20.00-ի դրությամբ Հանրապետության նախագահի 2-րդ փուլի ընտրություններին մասնակցել է 47 050 ընտրող (ընտրողների 44,9 տոկոսը):
Հիշեցնենք, որ պայքարն ընթանում է նախագահական ընտրությունների առաջին փուլում առավել շատ ձայներ ստացած թեկնածուներից երկուսի՝ Արայիկ Հարությունյանի և Մասիս Մաիլյանի միջև: Քվեարկության առաջին փուլում Արայիկ Հարությունյանն ստացել էր 36 076 քվե (49.26 տոկոս), Մասիս Մայիլյանը՝ 19 360 քվե (26.4 տոկոս):