Արցախում ավարտվեցին նախագահի երկրորդ փուլի ընտրությունները. ձայների հաշվարկն սկսվել է
Արցախի Հանրապետությունում ժամը 20:00-ին ավարտվեցին Հանրապետության նախագահի երկրորդ փուլի ընտրությունները: Փակվեցին 281 ընտրական տեղամասերը, այդ թվում՝ Երևանի տեղամասը: Քվեարկությունն ավարտված է:
Հիշեցնենք, որ նախագահի ընտրությունների երկրորդ փուլին մասնակցում են Արայիկ Հարությունյանը և ԱՀ արտգործնախարար Մասիս Մայիլյանը: ԱՀ ոստիկանության հրապարակած տվյալների համաձայն քվեարկությանը մասնակցելու իրավունք ունի 103 637 ընտրող: