Իսպանիայում վերջին 5 օրվա ընթացքում գրանցվել է COVID-19-ով վարակի ամենացածր թիվը
Իսպանիայում գրանցվել է կորոնավիրուսի վարակման վերջին օրերի ամենացածր ցուցանիշը՝ 2442 դեպք։ Այս մասին տեղեկանում ենք Worldometers-ից։
Ամբողջ երկրում հիվանդների թիվը կազմում է գրեթե173 հազար, որոնցից 18 հազարն արդեն մահացել են։
Հիշեցնենք, որ Եվրոպայում կորոնավիրուսի ամենաթեժ օջախներ հանդիսացող Իտալիայում և Իսպանիայում վերջին օրերին գրանցվում են հիվանդությունների ու մահերի համեմատաբար ցածր թվեր։