ԱՄՆ-ում COVID-19-ից մահացածների թիվը կազմում է 23 հազար
ԱՄՆ-ն շարունակում է մնալ աշխարհում կորոնավիրուսի ամենաթեժ օջախներից մեկը։ Ըստ նոր տվյալների՝ երկրում հիվանդների թիվը կազմում է մոտ 600 հազար, որոնցից 23644-ն արդեն մահացել է։
Այս ցուցանիշով ԱՄՆ-ն դարձավ աշխարհում ամենաշատ մահեր գրանցած երկիրը։
Հիշեցնենք, որ մահերի թվով ԱՄՆ-ից հետո Իտալիան է, որտեղ գրանցվել է 20 հազար զոհ։