«Ռեալը» ցանկանում է գնել Սադիո Մանեին
Մադրիդի «Ռեալը» ցանկանում է գնել «Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեին։ Այս մասին տեղեկանում ենք The Sun-ից։
Աղբյուրը նշում է, որ իսպանական ակումբի ղեկավարները պատրաստ են Մանեի համար վճարել 170 միլիոն եվրո։
Մինչ մրցաշրջանի դադարը Մանեն մասնակցել է 38 հանդիպման և դարձել 18 գոլի,12 գոլային փոխանցման հեղինակ։