Ձեզ հուշում են, որ կարող եք էլի մի 30 օրով երկարացնել, դուք ասում եք` չենք կարող. իրար հետ չեք քննարկե՞լ. Մարուքյանը` Ավինյանին (տեսանյութ)
ԱԺ հատուկ նիստում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը պնդում է` օրենքով սպառել են ամբողջ հանրապետությունով մեկ արտակարգ դրության 30-օրյա ժամկետը։ Այդ մասին նա հայտարարեց ԱԺ նիստի ժամանակ։ Մարուքյանը նաև պարետ, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանից հետաքրքրվեց, թե արդյոք կարո՞ղ են էլի 30 օր երկրացնել, երբ այս 30 օրն էլ լրանա։
Տիգրան Ավինյանը նկտաեց, որ չեն կարող, սակայն դահլիճից նրան հուշեցին, որ կարող են։
«Ձեզ հուշում են, որ կարող եք, իրար հետ չեք քննարկե՞լ»,–նկատեց Մարուքյանը։
«Հա, փաստորեն կարող ենք, ասում են` անընդհատ կարող ենք 30 օր ավելացնել»,–ասաց Ավինյանը;
Էդմոն Մարուքյանն էլ ըդնգծեց՝ այս մեկնաբանությունը որևէ իրավական հենք չունի:
«Եթե Կառավարութությունը 10 օրով հայտարարեր արտակարգ դրություն, նա կարող էր երկարաձգել այն, բայց 30 օրը չի կարող հանրապետության տարածքում գերազանցել, Դուք ասում եք՝ կարող է անընդհատ 30 օր մինչև տարեվերջ երկարաձգվի: Չի կարող նման բան լինել»,–ասաց Մարուքյանը։
Մանրարամասները` տեսանյութում։