ԶԼՄ-ների գործունեության նկատմամբ կարող են կրկին սահմանափակումներ լինել․ պարետ
ՀՀ-ում արտակարգ դրության ռեժիմի շարունակման պայմաններում լրատվամիջոցների գործունեության նկատմամբ սահմանափակումները կարող են վերականգնվել:
Այս մասին ապրիլի 13-ին ՀՀ Ազգային ժողովի նիստի ժամանակ հայտարարեց փոխվարչապետ պարետ Տիգրան Ավինյանինը՝ ներկայացնելով կառավարության որոշումը` երկրում արտակարգ դրությունը երկարաձգելու վերաբերյալ։
Նա նկատեց, որ այս առաջարկը վերջնական չէ՝ կանցկացվի մոնիտոինգ, որի արդյունքում, անհաժեշտության դեպքում, սահմանափակումը կվերականգնվի։
Միևնույն ժամանակ Ավինյանը նկատեց, որ գոհ է ԶԼՄ-ների աշխատանքից։
«Այս փուլում լրատվամիջոցների կողմից ապատեղեկատվություն, որը հանրային ընկալման տեսանկյունից կարող էր որոշակի սպառնալիքներ առաջացնել, ընդհանուր առմամբ, չի տարածվել»։