Էրդողանը պատրաստ է հրաժարական տալ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ պատրաստ է հրաժարական տալ, եթե հաստատվի այն փաստը, թե իրենք նավթ են գնում ԻՊ-ից՝ հաղորդում է ՏԱԱՍ-ը:
«Մենք այնքան էլ անազնիվ չենք, որ նավթը գնենք ահաբեկիչներից: Եթե դա ապացուցվի, ես կլքեմ իմ պաշտոնը: Եթե կան ինչ-որ փաստեր, թող ներկայացնեն, կնայենք», -հայտարարել է Թուրքիայի առաջնորդը:
Ավելի վաղ ՌԴ նախագահ Պուտինը հայտարարել էր, թե ահաբեկիչների կողմից գողացված նավթը իրացվում է Թուրքիայում: