Նախարարությունը 500 հազար է տվել, Սիսիանի քաղաքապետարանը՝ մի տոպրակ միրգ. «Հրապարակ»Եկեղեցու դեմ արշավի մեկնարկը կտրվի այսօր. «Իրավունք»ՔՊ-ն պատրաստվում է ՏԻՄ ընտրություններին․ ո՞ր համայնքներում է պայքար սպասվում․ «Ժողովուրդ»Ինչու են ընկել Էդիկ Մինասյանի հետևից. «Իրավունք»Ո՞վ կգլխավորի ցուցակը․ «Հրապարակ»ԱԺ֊ում քննարկվում է Աննա Հակոբյանի` ընտանեկան բռնության նախագիծը. ՈւՂԻՂՍառը ցնցուղ ՔՊ–ականների համար. «Ամեն օր մի քյալակ ա խաղում գլխներիս». «Իրավունք»Ժամը 10:00-ից Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի 6 վարչական շրջանում և 8 մարզումՍտիպում են Շաթիրյանին՝ չառաջադրվել․ «Հրապարակ»34 մլն դրամ կանխիկ, 7,9 մլն դրամ աշխատավարձ․ Մանվել Գրիգորյանի սանիկը ՔՊ-ի համայնքապետն է․ «Ժողովուրդ»Արմեն Գրիգորյանը չի թաքցնում դժգոհությունը. «Հրապարակ»Նվաստացման մաստեր կլասներ. Ինչ է սպասվում առաջիկա ԱԺ նիստերին.«Իրավունք»Փաշինյանը խուճապի է մատնել թիմակիցներին. «ՀրապարակԱՄՆ-ը Պարսից ծոցի երկրներին նախազգուշացրել է Իրանի դեմ նոր հնարավոր հարվածների մասինԱնդրանիկ Քոչարյանը չի հաշտվում նոր կարգավիճակի հետ․ խարդավանքներ է հրահրում․ «Ժողովուրդ»Նիկոլի հետ սեղան-սուփրա նստած մարդիկ էսօր ընդդիմադիր են ներկայանում. «Հրապարակ»Ռուսական բանակը Խարկովի մարզում ոչնչացրել է շրջափակման մեջ գտնվող ուկրաինական 2000-անոց խմբավորումՍլովենիայում ամբողջությամբ անհետացել է Տրիգլավ սառցադաշտը, որը լեռան վրա գոյություն ուներ հազարավոր տարիներԱՄՆ-ում ձերբակալել են ինքնաթիռը առևանգելու և կործանելու սպառնալիքներ հնչեցրած ուղևորինԱռանց սերտիֆիկատի՝ «էկո», «բիո» և «օրգանական» բառերը անվանումներում օգտագործելն անթույլատրելի էՎրաստանում մի շարք համեմունքներում հայտնաբերվել են վտանգավոր խմբի արգելված ներկանյութերՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինԷրդողանը Մակրոնին հրավիրել է մասնակցելու Թուրքիայում կայանալիք COP31-ի գագաթնաժողովինԱդրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարը դատապարտվել է 14 տարվա ազատազրկմանՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինՆիդեռլանդների սաֆարի պարկում ընձառյուծը հոշոտել է 40 տարվա աշխատանքային փորձ ունեցող աշխատակցուհունԹուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածինԸնտանեկան բռնության դեպքերում տուժողը չպետք է ստիպված լքի իր տունը․ ՆԳ նախարարԿԳՄՍՆ-ն ու «Որմնանկար-մոնումենտալ ժառանգություն» հիմնադրամը համագործակցության հուշագիր են ստորագրելՍաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցելՈւկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունները ԱՄԷ-ում նախնական պլանով կանցկացվեն նոյեմբերի 4-ինՀութիները հարվածել են Սաուդյան Արաբիայի ՊՆ շենքինՄելանյա Թրամփը հայտարարել է Ալյոշկիում հրադադարի գոտու ընդլայնման մասինԱրարատի մարզում «Opel Combo»-ն վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համարՊարոն Կարապետյան, բարեկամաբար տեղեկացնում եմ, որ Ձեզ խաբել են․ ՊապոյանՄիասնական ժամերգություն կկատարվի Ղազարավանի Սուրբ Նարեկ վանքում24 ժամ ջուր չի լինիՀՀ–ում հունվար-սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 տոկոսով. վիճակագրական կոմիտեՄաքուր ու զուլալ Հրազդան գետը վերածվել է ցեխաջրի․ ShamshyanԳեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել էՎլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Իրանի նախագահի հետ․ մանրամասներԹուրքիան ինտերնետի ազատության ցուցանիշով Եվրոպայում վերջինն էՀՀ խաղաղության ձգտումը համահունչ է տարածաշրջանի մյուս երկրների նպատակներին․ Իտալիայում ՀՀ դեսպանՀաքերները հարձակվել են Իտալիայի խորհրդարանի համակարգչային համակարգերի վրա. տուժել է նաև Ջորջա Մելոնիի փոստըՔասախ գյուղում գnղություններ կատարած տղամարդը կալանավորվել էՌուսաստանը դեռ չի քննարկում, թե ով կներկայացնի Եվրոպան Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Ուշակով«Telegram» և «WhatsApp» հավելվածներում ստեղծվել են կեղծ օգտահաշիվներ․ ԲԸՏՄՀիբրիս և խուցպա․ կառավարության փաստացի պետի հանդգնությունն ու սպասվող վախճանը․ քաղաքագետՆիդերլանդների ԱԳ նախարարը ծանոթացել է հայկական ծաղիկների արտահանման հնարավորություններինՄեծ Բրիտանիան և Լեհաստանը համատեղ զորավարժություններ կսկսեն Բալթիկ ծովում
Վազող տողեր

Փաստորեն, Սամվել Ալեքսանյանը Հայաստանի տնօրենն է, նա կորոնավիրուսի հիմնական հարուցիչն է. Աղասի Ենոքյան

Այսօրվանից թուլացվում են արտակարգ դրության պահանջները եւ տնտեսության մի շարք ճյուղեր կսկսեն աշխատել։ Սեզոնային բնույթի հետ կապված գյուղատնտեսական աշխատանքներին վերադառնալը հրատապ է այժմ։

Սակայն մեկ շաբաթից կսկսեն գործել նաեւ տեքստիլ եւ հագուստի արտադրության հիմնարկները, եւ այս որոշումը զարմանք է հարուցում։ Այս արտադրամասերում, փոքր տարածքներով մեծաթիվ մարդիկ են աշխատում, ինչը շատ մեծ ռիսկ է ստեղծում վարակի տարածման համար։ Նիկոլ Փաշինյանն իր ուղերձում հայտարարեց, թե պետք է այս արտադրությունների կազմակերպիչների հետ աշխատանք տանել, որ նրանք ստեղծեն համապատասխան պայմաններ, սակայն բնական է ենթադրել, որ նման գործողությունների արժեքը խիստ ցածր կլինի, մանավանդ՝ գործող առողջապահության նախարարն էլ է խոստովանել, որ արդեն կորոնավիրուսի տարածումն անկառավարելի է։

Այս համաճարակի պայմաններում ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը գնում նման ռիսկի։ Կա երկու գործոն, որոնք նրան ստիպում են անտեսել առողջապահական գործոնները հօգուտ թեթեւարդյունաբերականի։ Առաջինն այն է, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները չեն կարողանում կարանտինի պայմաններում վերցնել բնակչության նվազագույն կենսապահովման խնդիրի պատասխանատվությունը և այս բիզնեսների աշխատելու պարագայում նրանք զգալիորեն ազատ կշնչեն, թեեւ այն քաղաքացիների կենսապահովման պատասխանատվությունը, ովքեր կարուձեւ չգիտեն, դեռեւս նրանց վրա է մնալու։ Երկրորդ հանգամաքն այն է, որ վարչապետի սիրելի օլիգարխը չի կարող երկարատեւ կարանտին պահպանել և ժամանակն է, որ նա շարունակի փող աշխատել՝ իսկ նա փող է աշխատում ոչ միայն իր համար։

Պաշտոնյաները՝ Նիկոլ Փաշինյանը, խոստովանում են, որ կորոնավիրուսի առաջին ալիքի հիմնական պատճառը Սամվել Ալեքսանյանի արտադրամասն էր, որտեղ իշխանությունները չկարողացան հաստատել անհրաժեշտ հսկողություն։ Այժմ նրանք պատրաստ են անսալ Սամվել Ալեքսանյանին խնդրանքին (հորդորի՞ն, պահանջի՞ն, ուլիտիմատումի՞ն) եւ պայմաններ ստեղծել նրա բիզնեսի շարունակականության, եւ ըստ այդմ՝ համաճարակի երկրորդ ալիքի համար։

Երբ ասում են օլիգարխիա, դասական սահմանումն ի նկատի ունի ոչ թե այն մարդկանց, ով շատ փող ունեն, այլ նրանց, ովքեր այդ փողի շնորհիվ կարողանում է քաղաքականության վրա ազդել։ Գաղտնիք չէ, որ Սամվել Ալեքսանյանը դեռեւս Քոչարյանի ժամանակներից վերահսկում է Հայաստանում սոցիալական վիճակը, քանի որ ինքն է սահմանում սպառողական ապրանքների գները։ Դեռեւս Քոչարյանի ժամանակներից նա ունի լուրջ արտաքին քաղաքական դերակատարում, քանի որ կարողանում է իր ապրանքները բերել Թուրքիայից, Ռուսաստանից, Չինաստանից եւ այլ թեժ կետերից։ Նա նաեւ ֆեյքերի ֆաբրիկայի ֆաբրիկանտն է, այսինքն տիրություն է անում լրատվական եւ քարոզչական քաղաքականությունը։ Այժմ պարզվում է, որ իրականում հենց նա էլ վերահսկում է Հայաստանի եւ տնտեսական, եւ առողջապահական վիճակը։

Փաստորեն, Սամվել Ալեքսանյանը Հայաստանի տնօրենն է։ Հարցը հետեւյալն է՝ մեր ինչի՞ն են պետք թանկ արժեցող, բարձր աշխատավարձներ ստացող Ազգային Ժողովը, նախագահը, կառավարությունը, անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, եթե բոլոր հարաբերություններն ըստ էության կառավարում է ՀՀ Դիրեկտոր Սամվել Ալեքսանյանը։