Նոյեմբերին հնարավոր է կորոնավիրուսի վարակի հերթական ալիքը․ չինացի գիտնականները
Նոյեմբերին հնարավոր է կորոնավիրուսի նոր ալիք, եթե աշխարհի բոլոր երկրները չկարողանան այս վարակը հաղթահարել մինչև ամառ։ Այս մասին հայտնել են չինացի գիտնականները։
Ուսումնասիրողները նշել են, որ դժվար աշխարհը կարողանա վիրուսի դեմն առնել մինչև ամառ, քանի որ վարակը տարածվում է նաև աշխարհի տաք շրջաններում։
Նշվում է նաև, որ հենց երկրների պայքարից է պայմանավորված վարակի դեմ վերջնական հաղթանակը։